Սան Ֆրանցիսկոն դատի է տալիս դպրոցներին՝ կապված աշակերտների շրջանում ինքնասպանությունների բարձր մակարդակի հետ, հաղորդում է Associated Press-ը:

Սան Ֆրանցիսկոյի դատախազ Դենիս Էրերան անցած շաբաթ հայտարարել է, որ դրամատիկ քայլ է անում՝ դատի տալով քաղաքի դպրոցներին: Գերերան նշել է, որ հիվանդանոցները տագնապալի ցուցանիշներ են գրանցում, նկատվում է հիվանդանոցներում երեխաների թվի աճ՝ 66 տոկոս, որոնք անհետաձգելի օգնության կարիք ունեն, եւ երիտասարդների թվի աճ՝ 77 տոկոս, որոնք հոսպիտալացման կարիք ունեն հոգեբուժական ծառայություններ ստանալու համար:

Հայցում ներկայացվել են նաեւ բժիշկների ցուցումները, որոնք հղում են կատարել երեխաների շրջանում տագնապին, ընկճախտին եւ սննդային խանգարումներին: