Մաքս Պլանկի ինտելեկտուալ համակարգերի ինստիտուտից եւ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցից հետազոտողները ստեղծել են գրկախառնությունների համար HuggieBot 2.0 ռոբոտը, որը գրկում է օգտատերտրին նրանց խնդրանքով, հաղորդում է RG-ը:
Գաղափարը ծագել է հետազոտության համահեղինակ Ալեքսիսի Բլոկի մոտ դեռեւս 2016 թվականին, երբ վերջինս պաշտպանում էր ռոբոտոտատեխնիկայի գծով մագիստրոսական ատենախոսությունը: Նա հաճախ ցանկանում էր գրկել բարեկամներին, որոնք գտնվում են հեռու: Դա էլ ոգեշնչել է գիտնականին: Այդ ժամանակ հայտնվել է HuggieBot 1.0-ը, որը ստեղծվել էր պատրաստի ռոբոտացված պլատֆորմի հիման վրա: Այժմ գիտնականները ներկայացնում են նոր ռոբոտ գրկախառնությունների համար, հաղորդում է Tech Xplore-ն: Հետազոտությունը հրապարակված է նաեւ arXiv.org-ում:
«Մենք զգում էինք, որ գրկող ռոբոտը պետք է լինի ջերմ, փափուկ, ունենա մարդու չափեր, վիզուալ առումով ընկալի իր օգտատիրոջը, կարգավորի իր գրկախառնությունները օգտատիրոջ չափերին եւ դիրքին համապատասխան եւ հուսալիորեն բաց թողնի նրան, երբ օգտատերը կցանկանա ավարտել գրկախառնությունը: Արդյունքում մեր ռոբոտը հրաշալի գրկախառնվում է»,-պարբերականը փոխանցում է ծրագրավորողի խոսքերը:
Ռոբոտի գլուխը ստեղծվել է 3D-տպիչի միջոցով, կազմված է համակարգչից, էկրանից, որը ծառայում է՝ որպես դեմք, տեսախցիկից սենսորով, դինամիկից եւ միկրովերահսկիչից: Էկրանը ծածկված է տարբեր անիմացված արտահայտչամիջոցներով մանուշակագույն գոնին, որոնք թույլ են տալիս զգալ, որ ռոբոտը ժպտում է եւ թարթում:





























