Աստված է Վրաստանին ուղարկել երիտասարդ առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլիին: Նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն` «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
«Խորհրդային Միության բնակչությունը սովորել էր, որ ղեկավարությանն ինքը չի հետաքրքրում: Իսկ հիմա Աստված մեզ երիտասարդ նախագահ է ուղարկել, ես չէի պատկերացնում, որ նա պետության համար կարող էր այդքան բան անել: Ես նրան բավականին լավ գիտեմ: Խոսելիս, կամ, երբ զբաղված է լինում, նրա աչքերում երեւում է, որ անընդհատ ինչ որ բանի մասին է մտածում: Նա ոչինչ չի մոռանում, եւ փորձում է այդ փոքրիկ երկրից, որը քանդված էր, կառուցել ամուր պետություն: Եթե այցելեք Նոր Վրաստան, ապա այն չեք ճանաչի»,-ընդգծել է վաստակավոր արտիստը:




























