Չեխիայի իշխանությունը հայտարարել է բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով 14 օր տեւողությամբ արտակարգ դրության ռեժիմի մասին՝ մինչեւ փետրվարի 28-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հինգշաբթի Չեխիայի խորհրդարանը մերժել է կառավարության խնդրանքն արտակարգ դրությունը երկարաձգելու մասին, որը գործում էր 2020 թվականի հոկտեմբերի 5-ից: Այդ կապակցությամբ կառավարությունն օգտվել է երկրի օրենսդրությամբ նախատեսված հնարավորությամբ կրկին արտակարգ դրություն հայտարարելու մասին, քանի որ երկրի շրջանների ղեկավարությունն ահազանգում է կորոնավիրուսի դեպքերի աճի մասին:

Միեւնույն ժամանակ սենատի ղեկավար Միլոշ Վիստրչիլը եւ սահմանադրական իրավունքի մի քանի մասնագետներ վիճարկում են երկրի շրջանների ղեկավարների եւ կառավարության այդ գործողությունները: