Վրաստանում ընդդիմադիր «Ժողովրդավարական ժողով» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին սպառնում է լուսաբանել իրենց հեռախոսային մեսիջները, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Բուրջանաձեն այս մասին այսօր հայտարարել է  վրացական «Փրայմ-թայմ» մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ մինչ օրս պահպանում է 2008 թվականին  Սահակաշվիլիի կողմից  իրեն գրված մեսիջները:

«Իմ հեռախոսի մեջ այդ մեսիջները մինչ այսօր ֆիքսված են: Սահակաշվիլին այդ մեսիջները ինձ գրել է այն ժամանակ, երբ ես առաջին անգամ հայտարարեցի, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին տեղի համար չեմ պատրաստվում պայքարի մեջ մտնել»,-հայտարարել է Բուրջանաձեն, նշելով, որ Սահակաշվիլիի գրած մեսիջների բովանդակության մասին դեռ ոչ ոքի հետ չի զրուցել, սակայն նրանք կարող են լուսաբանվել իր կողմից: