Գիտնականները համոզված են, որ կենսաբանական մահը դեռեւս մարդու գոյության վերջը չէ: Գիտակցությունը, որը, ըստ էության, տեղեկատվական սուբյեկտ է, մահից հետո անցնում է քվանտային մակարդակի, գրում է «Актуальные новости»-ն:

Մասնագետները պարզաբանել են, որ այս տեսակի տեղեկատվության պահուստն իրենից ներկայացնում է միկրոխողովակներ, որոնք կազմված են սպիտակուցային կառուցվածքներից: Մարմնի ֆիզիկական թաղանթի մահից հետո դրանք տարածվում են տիեզերքի ամբողջ տարածության մեջ: Այսպիսով, մարդն իրականում անմահ է: Ֆիզիկոսները բերել են կլինիկական մահվան օրինակը, որի արդյունքում ուղեղը որոշ ժամանակ կորցնում է քվանտային տեղեկատվությունը, որը կարելի է հոգի համարել: Այն կարելի է վերադարձնել միայն վերականգնողական միջոցառումների միջոցով: Նման եզրակացություններ փորձագետներն արել են հիմնվելով քվանտային ֆիզիկայի պոստուլատների վրա: Ավելի վաղ ամերիկացի կենսաբան Փոլ Լանցը բացատրել էր, թե ուր է գնում մարդկային հոգին մարմնի մահից հետո: