«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից Գյումրիում բազմաբնակարան շենքերի պոմպակայանին նոր էլեկտրասարքեր միացնելու ժամանակ տեղի է ունեցել կարճ միացում, որի հետեւանքով Շիրակացի-61 հասցեի բնակիչ բաժանորդների էլեկտրասարքավորումները խափանվել են: Շենքերի բնակիչները դժգոհում են եւ պահանջում փոխհատուցել իրենց կրած վնասները: Խափանվել են հեռուստացույցեր, համակարգիչներ, սառնարաններ:
Բնակիչներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ «Շիրակ ջրմուղկոյուղու» աշխատակիցները նախքան իրենց աշխատանքը կատարելն, այդ մասին տեղյակ չեն պահել բնակիչներին: Նրանք պահանջում են վնասի փոխհատուցում, ու քանի որ ջրմուղի աշխատակիցները հրաժարվում են, բնակիչները սպառնում են դատի տալ կառույցին:



























