Ֆլորիդայի բնակիչը ընկերուհուց գողացել է նշանադրության ու ամուսնական մատանիները, որպեսզի մեկ այլ աղջկա առաջարկություն անի, հայտնում է AP-ն:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ կինը խուզարկուներին ասել է, թե իմացել է, որ իր ընկերը իրականում նշանվել է մեկ այլ աղջկա հետ: Նայելով հարսնացուի ֆեյսբուքյան էջը՝ նա նկատել է մի լուսանկար, որտեղ աղջկա ձեռքին ամուսնական ու նշանադրության մատանիներ կան, որոնք նման են իր ունեցածին։
Զարդատուփը ստուգելուց հետո նա պարզել է, որ իր մատանիները կորել են, ինչպես նաեւ մի քանի այլ զարդեր, այդ թվում` ադամանդե մատանին, որն իր տատիկինն է եղել: Շերիֆի խոսքով՝ գողացված գույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 6270 դոլար:
Կինը դիմել է հարսնացուին, որը վերադարձրել է որոշ իրեր, երկուսն էլ հրաժարվել են խոսել «փեսացու» Ջոզեֆ Դեւիսի հետ, որին նաեւ անվանել են «Ջո Բրաուն» եւ «Մարկուս Բրաուն»:
Պարզվել է, որ տղամարդը կողոպտել է նաեւ նոր հարսնացուին՝ գողանալով նոութբուքն ու թանկարժեք զարդեր:





























