Հունաստանի ղեկավարությունը ջանքեր է տարածաշրջանում միությունների ընդլայնման եւ դրա պաշտպանունակության բարձրացման հարցով: Այդ ջանքերում եւ հատկապես պաշտպանության ոլորտում Իսրայելը դառնում է առանցքային դաշնակից, հաղորդում է Kathimerini-ն՝ հղում անելով կառավարության բարձրաստիճան աղբյուրներին:
Անցած շաբաթ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մեկօրյա այց է կատարել Իսրայել, որպեսզի հանդիպի իր գործընկեր Բենյամին Նեթանյահուի հետ: Նրանք քննարկել են պաշտպանական համագործակցությունը, տուրիզմը, տնտեսական համագործակցությունը:
Աղբյուրների հաղորդմամբ՝ Իսրայելը ցանկանում է տարածաշրջանում «որակյալ գերակայություն» ընձեռնող զենք եւ համակարգեր վաճառել Հունաստանին: Քննարկվող նախագծերի շրջանում է հունական բանակի համար նոր հրացանը, բարձր ճշգրտության հրթիռներ եւ ԱԹՍ-ների դեմ պայքարի համար համակարգեր:
Իսրայելը չի ցանկանում Թուրքիայի հետ առանց այդ էլ բարդ հարաբերությունների հետագա վատացում, սակայն միեւնույն ժամանակ չի զոհաբերի տարածաշրջանային դաշինքներին այդ հարաբերությունների լավացման համար:





























