Դանիայի գերագույն դատարանը չորս ամսվա ազատազրկման է դատապարտել տղամարդուն այն բանի համար, որ նա «կորոնա» գոռալով հազացել է երկու ոստիկանների վրա, հայտնում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել կորոնավիրուսի պատճառով մտցված կարանտինի ընթացքում: Պարզվել է, որ տղամարդը հիվանդ չէ COVID-19-ով:

Նա նախ արդարացվել է տեղական դատարանում, իսկ հետո դատապարտվել է արեւմտյան Դանիայի գերագույն դատարանի կողմից: Այդ դատավճռի դեմ գերագույն դատարան ներկայացրած նրա բողոքի դեմ դատախազությունը 3-5 ամսվա բանտարկություն է պահանջել։

Անցյալ տարի Դանիայում գրանցվել են նմանատիպ այլ միջադեպեր, ինչը մասամբ նշանակում է հասարակության վստահության նվազում կառավարության հանդեպ՝ կապված COVID-19-ի ճգնաժամի հետ: Նման դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում:

Անցյալ տարվա ապրիլին բրիտանական եւ ուելսական ոստիկանական ուժերը գրանցել էին սպաների վրա 200 թքելու կամ հազալու դեպքեր, ընդ որում հանցագործները հայտարարել էին, որ իրենք վարակված են: