2020 թվականը դարձել է «ամենահանգիստը» Երկրի վրա, քանի որ կորոնավիրուսի պանդեմիան զգալիորեն նվազեցրել է մարդկանց ակտիվությունը ու նրանց ազդեցությունը երկրի ընդերքի վրա, հաղորդում է Reuters-ը:
33 երկրներից սեյսմոլոգների միջազգային խումբը գրանցել է այսպես կոչված շրջակա միջավայրի աղմուկի 50 տոկոս նվազեցում այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում կարանտինն ուժի մեջ է մտել:
Թիմը, որում ներառվել են ETH Zurich շվեյցարական սեյսմոլոգիական ծառայության փորձագետները, չափել է աղմուկի մակարդակը 286 սեյսմիկ կայաններից 185-ում:
«Կարանտինի շաբանթներն ամենահանգիստ շրջանն է եղել, որը մենք երբեւէ տեսել ենք»,-ասել է սեյսմոլոգ Ջոն Քլինթոնը՝ հղում անելով վերջին 20 տարվա արխիվային տվյալներին:
Բելգիայի թագավորական աստղադիտարանից Թոմաս Լեքոքի գլխավորությամբ փորձագետները կարողացել են հետեւել ամբողջ աշխարհում «լռության ալիքին», երբ մեկուսացումը սկսվել է Չինաստանում, ապա՝ Իտալիայում, մնացած Եվրոպայում եւ Ամերիկայում:
Ավելի ցածր ֆոնային աղմուկն օգնել է գրանցել ոչ մեծ երկրաշարժեր, որոնք հակառակ դեպքում չէին նկատվի:





























