Ֆրանսիայի եւ Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է գողերի խմբի, որոնք մասնագիտանում են ադամանդի գողության մեջ: Նրանց կասկածում են Բարսելոնայում միլիոնավոր դոլարներ արժողությամբ հազվագյուտ մանուշակագույն ադամանդի գողության մեջ, հայտնում է AP-ն:
Կատալոնիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ութ կասկածյալներ ձերբակալվել են Փարիզի մերձակայքում՝ Բոնդիում:
Բարսելոնայում հետաքննությունը սկսվել է 2020 թվականի հունվարին մոտ 15 միլիոն եվրո արժողությամբ հազվագյուտ ադամանդի գողությունից հետո: Ավելի ուշ հետաքննությունը կասկածյալներին կապել է 2020 թվականի օգոստոսին Կաննում եւս 4,5 միլիոն եվրոյի ադամանդի գողության հետ:
Ոստիկանությունը հայտնել է, որ գողերը ձեւացել են գնորդներ, եւ այն բանից հետո, երբ շեղել են վաճառողին, ադամանդի տուփը փոխարինել են նմանատիպ տուփով:





























