ԱՄՆ մի քանի նահանգներում առնվազն 40 մարդ է մահացել ձմեռային խիստ եղանակի պատճառով, որը հարվածել է ԱՄՆ կենտրոնական եւ հարավային հատվածներին, հայտնում է Associated Press-ը:
Եղանակային վատ պայմանների եւ սառնամանիքների հետեւանքով մահացությունն առանձնապես բարձր է Հյուսթոնի շրջանում, որտեղ միլիոնավոր մարդիկ շարունակում են առանց էլեկտրականության մնալ նահանգի էներգահամակարգի մեծ մասի շարքից դուրս գալու պատճառով:
Այլ միջադեպեր են տեղի ունեցել ԱՄՆ հարավում եւ հարավ-արեւելքում. Հյուսիսային Կարոլինայում 3 մարդ մահացել է տորնադոյի մեջ հայտնվելով, եւս 4-ը Լուիզիանայում, Արկանզասում, Օկլահոմայում եւ Թենեսիում սառույցի տակ են ընկել: Մի 9-ամյա տղա մահացել է փոստարկղին բախվելով, երբ Թենեսիում նրան սահնակով քաշել են քվադրոցիկլի հետեւից:





























