Փետրվարի 21-ի ցերեկը` Սյունիքում և Արցախում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետից»։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ին գիշերը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -6 -8, վաղը ցերեկը` +1 +3:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -17 -22, ցերեկը` -2 -7,

Կոտայքի լեռներում գիշերը` -13 -18, ցերեկը` -2 -7,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -8 -10, ցերեկը` -1+1,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -15 -20, ցերեկը` -2 -7,

Լոռիում գիշերը` -13 -18, ցերեկը` 0 -3,

Տավուշում գիշերը` -11 -16, ցերեկը` +2 +6,

Արագածոտնի լեռներում գիշերը` -15 -20, ցերեկը` -2-7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -7 -9, ցերեկը` +1+3,

Արարատում գիշերը` -7 -9, ցերեկը` +1 +3,

Արմավիրում գիշերը` -7 -9, ցերեկը` +1 +3,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` -13 -18, ցերեկը` -2 -7,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -7 -9, ցերեկը` +1 +3,

Սյունիքի հովիտներում գիշերը` -6 -11, ցերեկը` 0 +5,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -11 -16, ցերեկը` 0 -4,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` -6 -11, ցերեկը` 0 +5: