Boeing ընկերությունը խորհուրդ է տվել դադարեցնել Pratt & Whitney PW4000-112 շարժիչներով Boeing 777 մոդելի օդանավերի թռիչքները ամերիկյան Կոլորադո նահանգում պատահարից հետո, երբ օդանավից պոկվել էր կողվածքի մի մասը, փոխանցում է RT-ն:
«NTSB-ի (Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդ) քննությունը դեռ շարունակվում է, մենք խորհուրդ ենք տվել դադարեցնել շահագործման մեջ գտնվող 69 եւ կայանատեղիում գտնվող 59 Boeing 777 մոդելի Pratt & Whitney 4000-112 շարժիչներով օդանավերի գործողությունները»,- նշված է Boeing-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ընկերությունից հստակեցրել են, որ այս միջոցառումն անհրաժեշտ է այնքան ժամանակ, մինչեւ «կորոշվի ստուգման համապատասխանող ուղեցույցը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) կստուգի Boeing 777-ի մի շարք օդանավեր:
Փետրվարի 21-ին Boeing 777 օդանավի կողվածքի մասը Բրումֆիլդում (Կոլորադո նահանգ) ընկել էր բնակելի շենքերի մերձակայքում:





























