ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է բացարձակ անհեռանկարային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մեզ փորձում են կաշկանդել տնտեսական եւ այլ պատժամիջոցներով, արգելափակել խոշոր միջազգային նախագծերը, որոնցում հետաքրքրված ենք ոչ միայն մենք, այլ նաեւ մեր գործընկերները: Եվ, իհարկե, ակտիվ օգտագործվում են հատուկ ծառայությունների զինանոցից գործիքներ: Ուզում եմ ասել, որ Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունքը բացարձակ անհեռանկարային է»,-ասել է Պուտինը ՌԴ ԱԴԾ կոլեգիայի նիստում:





























