Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին հանձնարարել է խաբել Արցախում անհայտ կորած զինծառայողների ծնողներին, որպեսզի նրանք չվերադառնան Երեւան եւ միանան իր հրաժարականը պահանջող հանրահավաքին: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա անհայտ կորած զինծառայողների ծնողների հետ կապված մեկ այլ դրվագ ներկայացրեց, երբ նրանցից մեկի մայրը պատմել է, որ իր որդին բարձրացել է բլուրի վրա եւ կարողացել է զանգահարել: «Զինվորականը հայտարարել էր, որ կան ողջ մնացած զինվորներ, եւ պետք է զբաղվել նրանց որոնմամբ: Այնուհետեւ այդ ծնողներին Հայաստանի կառավարության նիստին ասացին, որ եթե այդ հարցով զբաղվի Նաիրա Զոհրաբյանը, ապա իրենք դրանով չեն զբաղվի: Այնուհետեւ Նիկոլի օգնականներն ասացին, որպեսզի ծնողները ստիպեն ինձ հանել գրառումը սոցիալական ցանցերից, որը ես արել էի այդ կապակցությամբ»,- հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով` դա վկայում է այն մասին, որ անօգուտ է հուսալ, որ Փաշինյանը կլուծի ռազմագերիների եւ անհայտ կորած զինծառայողների հարցը: «Մենք պետք է փորձենք խաղաղապահների օգնությամբ հետ բերել մեր տղաներին»,- եզրափակեց Զոհրաբյանը: