Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ գագաթաժողովի ժամանակ կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի ուժեղացմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կանցլերը կողմ է արտահայտվել եվրոպական պաշտպանունակության համաժամանակյա ուժեղացմամբ ՆԱՏՕ-ի ուժեղացմանը»,-նշել է Զայբերտը: Ըստ Մերկելի «դրանք լրացնում են միմյանց»: Նա կողմ է արտահայտնվել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կառուցողական համագործակցությանը:

Մերկելը նաեւ ողջունել է Եվրամիության ռազմական ինքնուրույնության մասին փաստաթուղթը:

Զայբերտը նաեւ հայտնել է, որ Մերկելը կողմ է արտահայտվել դրանում տարբեր ասպեկտների ներառումը՝ ռազմական, հիբրիդային սպառնալիք եւ կիբերտարածքում սպառնալիք, ահաբեկչություն, միգրացիայի հետեւանքներ եւ կլիմայի փոփոխություններ: