Չինաստանը կկառուցի «Բեւեռային Մետաքսի ճանապարհը» եւ ակտիվորեն կմասնակցի Արկտիկական եւ Անտարկտիկական տարածաշրջանների զարգացմանը, նշված է երկրի 2021-2025 թվականների նոր ծրագրում, հայտնում է Reuters-ը:
Ծրագրում նշված է, որ Չինաստանը «Հյուսիսային բեւեռում մասնակցելու է պրագմատիկ համագործակցությանը» եւ «մեծացնելու է իր ունակությունը մասնակցելու Հարավային բեւեռի պաշտպանությանն ու օգտագործմանը»:
«Չինաստանն ուշադրությամբ հետեւում է հանքանյութերի շահութաբեր պաշարներին, ինչպես նաեւ արկտիկական տարածաշրջաններում պոտենցիալ նոր նավագնացային երթուղիներին, քանի որ ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով սառցե գլխարկները նահանջում են:
Չինաստանը 2018 թվականին թողարկել էր «Սպիտակ գիրքը», որում ընդգծվում են Արկտիկայի Հյուսիսարեւելյան, Հյուսիսարեւմտյան եւ Կենտրոնական անցումներով Ասիան եւ Եվրոպան կապող բեռնափոխադրումների նոր երթուղիների ստեղծման նրա ծրագրերը, ինչը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանի փխրուն շրջակա միջավայրի կապակցությամբ:
Չինաստանն անցյալ տարվա վերջին նաեւ հայտարարել էր նոր արբանյակ արձակելու ծրագրերի մասին՝ նավագնացային երթուղիներին հետեւելու եւ Արկտիկայում ծովի սառույցի փոփոխությունների մշտադիտարկման համար: Չինաստանը նախատեսում է արբանյակն արձակել 2022 թվականին»,- հայտնում է Reuters-ը:





























