Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի է ներկայացրել Թուրքիայի հանրապետության 60-րդ կառավարության հրաժարականը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահական Չանքայա պալատում տեղի ունեցած հանդիպումից հետո գրավոր հայտարարություն է տարածվել, որում նշվել է, թե Թուրքիայի նախագահն ընդունել է վարչապետի գլխավորությամբ նախարարների խորհրդի հրաժարականը:  Միեւնույն ժամանակ Գյուլը խնդրել է, որ ներկայիս կառավարությունը շարունակի իր պարտականությունների կատարումը մինչ նոր կառավարության ձեւավորում:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետի եւ կառավարության հրաժարականը կապված է տեղի ունեցած ընտրությունների հետ: Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 50 տոկոս ձայն եւ կրկին միանձնյա կձեւավորի կառավարությունը: