«Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում մարտի 7-ին մահացած նորածնի մայրը՝ Լոռու մարզի Ճոճկան բնակավայրի բնակչուհի 22-ամյա Լիլիթը Բ.ն, վաղը դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց հիվանդանոցի հերթապահ բուժքույրը։

Բուժքույրն ասաց, որ կնոջ առողջական վիճակն այսօր լավ է. «Վաղը դուրս է գրվելու ծննդկանը։ Երեխայի պորտալարի կրկնակի փաթաթում էր եղել, վերջին պահին երեխան մահացավ»։

NEWS.am-ի հետ զրույցում 22-ամյա ծննդկանի ամուսնու եղբայրն ասաց, որ իրենք բժիշկներից բողոք չունեն. «Դեպքը երբ տեղի ունեցավ այդ նույն պահին երեխայի հայրը բարկացած վերցրել ու դիմել է Ոստիկանություն, հետո հանգստացրել ենք։ Բժշկին այլեւս չենք մեղադրում, խնդիր չկա։ Բողոքելու բան չկա»։

Հիշեցնենք՝ երեկ shamshyan.com-ը գրել է, որ մարտի 7-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» ԲԿ-ում իր կնոջն ու երեխային սպանել են։

«Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում նորածին աղջիկը մահացել է․ նրա 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում