Բահամյան կղզիներում վաճառվում է արշիպելագի ծայր հարավային կղզին՝ Սենթ Էնդրյուսը, որը հայտնի է որպես Little Ragged Island («Ծվեն»): Կղզու դիմաց ահռելի գումար են խնդրում՝ 14 մլն ֆունտ սթերլինգ, հայտնում է The Sun-ը:
Այս պահին Սենթ Էնդրյուսը աշխարհում ամենախոշոր մասնավոր կղզին է, որ վաճառքի է հանվել: Այն կիրացվի 2021 թվականի մարտի 26-ին Concierge Auctions աճուրդում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է 100 հազար դոլարի ավանդ կատարել:
Կղզին զբաղեցնում է 295 հեկտար մակերես: Կղզու մեծ մասը յուրացված չէ, ինչը օբյեկտը գրավիչ է դարձնում այստեղ հանգստավայր կառուցել ցանկացողների համար: Տարածքում կա 18 խորշիկներով գոլֆի դաշտ, 10 կմ լողափ՝ սպիտակ ավազով եւ խորջրյա հատված, որտեղ կարելի է զբոսանավերի կառանատեղի կառուցել:
Սենթ Էնդրյուսը նավակով 10 րոպեի հեռավորության վրա է մեկ այլ կղզուց, որտեղ մասնավոր օդանավակայան կա: Հայտարարության մեջ նշված է, որ կղզին հարմար է ինչպես արեւադարձային գոտում կալվածքի, այնպես էլ հյուրանոց կառուցելու համար:





























