Գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք հաճախ են խաբում շրջապատին, կորցնում են զրուցակցի խոսքերում կեղծիքը ճանաչելու ունակությունն ու մնում խաբված: Գոյություն ունի պրիմիտիվ ստի երկու հիմնական տեսակ. առաջինը համոզիչն է, երբ մարդը փորձում է ջանասիրաբար ինչ-որ բան ապացուցել՝ զրուցակցի վրա տպավորություն գործելու համար, եւ երկրորդը, երբ մարդը փորձում է խուսափել ուղիղ պատասխաններից, հաղորդում է Planet- today-ը:
Կանադացի գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել է մոտ 800 մարդ: Մասնագետները կապ են գտել խաբեության երկու տեսակներից մեկն օգտագործած մասնակիցների ինքնագնահատականի եւ կեղծ լուրերի վերնագրերի եւ կեղծ գիտական փաստերի առնչությամբ նրանց կարծիքի միջեւ:
Փորձագետները նաեւ վերլուծել են մասնակիցների կոգնիտիվ ունակությունները, նրանց ինտելեկտուալ ինքնավստահությունն ու ռեֆլեկսիվ մտածելակերպը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ խաբեբաներն ավելի դժվար են տարբերել հստակ փաստերն ու կեղծ փաստերը: Գիտնականները վստահ են, որ դա կապված է նրանց խաբելու սովորության հետ:





























