Օձ բուծողը, որին պատահաբար հաջողվել է սմայլիկների նմանվող նախշերով պիթոն աճեցնել, 6000 դոլարով վաճառել է «դիզայներական» սողունին:
Ջասթին Կոբիլկան, ով արդեն 20 տարի զբաղվում է օձերի բուծմամբ, պատմել է, որ փորձել է վառ դեղին ու սպիտակ գույներով պիթոններ աճեցնել: Արդյունքում մաշկի վրա երեք դեղին սմայլիկներով օձ է ծնվել:
Նրա խոսքով՝ օձը ծնվել է գունային համադրությամբ պիթոնների բուծման համար շուրջ ութ տարվա աշխատանքից հետո: Նա նշել է, որ, իր գնահատմամբ, բուծվող 20 օձերից մեկը սմայլիկ կունենա:





























