Նիգերիայի հյուսիսարեւմտյան Կադունա նահանգում գրոհայինները առեւանգել են տարրական դասարանների աշակերտների եւ ուսուցիչների: Առեւանգվածների ստույգ թիվը դեռ հայտնի չէ, հայտնում է AFP-ն:
Սա Նիգերիայի դպրոցների վրա վերջին հարձակումն է այն բանից հետո, երբ գրոհայինները առեւանգել էին քոլեջի 39 ուսանողների:
Ներքին գործերի հանձնակատար Սամուել Արուվանն ասել է, որ նահանգի կառավարությունը անվտանգության ծառայության զեկույցներ է ստացել այն մասին, որ «որոշ աշակերտներ եւ ուսուցիչներ» առեւանգվել են Բիրնին Գվարի շրջանում Ռեմ քաղաքի LEA տարրական դպրոցից։
Նիգերիայի տարրական դպրոցների աշակերտների մեծ մասը 6-11 տարեկան են:
Դեկտեմբերից առնվազն չորս զանգվածային առեւանգում է տեղի ունեցել:
Հինգշաբթի օրը գրոհայինները Կադունայի ծայրամասում գտնվող հանրակացարաններից առեւանգել էին 39 ուսանողի: Երկուշաբթի օրը իշխանությունները փակել են քոլեջը եւ 180 այլ ուսանողների եւ աշխատակիցների տուն են ուղարկել:





























