Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան երկուշաբթի սրտի վիրահատության է ենթարկվել: Ինչպես լրագրողներին ասել է նրա ներկայացուցիչ Մարեկ Կաչմարը, բժիշկների կանխատեսումը բարենպաստ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լեխ Վալենսան վիրահատությունից հետո գիտակից վիճակում է, կանխատեսումը լավ է: Ավելին չեմ կարող ասել»,- նշել է Կաչմարը:
78-ամյա քաղաքական գործչին վիրահատել են՝ կապված կարդիոստիմուլյատորի աշխատանքի հետ, որը տեղադրվել է ավելի քան 10 տարի առաջ՝ ԱՄՆ-ում։




























