Թուրքական իշխանությունները բավարարել են ամերիկյան հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլլի դիմումը եւ թույլատրել նրան` հանդիպել Սիրիայից Թուրքիա գաղթած սիրիացիների հետ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Անջելինան արդեն ուրբաթ օրը պատրաստվում է այցելել Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված փախստականների վրանային ճամբարները, որտեղ տեղավորվել են Սիրիայից Թուրքիա մտած մոտ 8 հազար 500 հոգի: