Ավելի քան կես տոննա մարիխուանան, որի փողոցային արժեքը գերազանցում է 8 միլիոն դոլարը, ոստիկանական շունը հայտնաբերել է Ինդիանայի հյուսիս-արեւմուտքում սովորական ստուգման ժամանակ:

Ինդիանա նահանգի ոստիկանության աշխատակիցը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է ֆուրգոնը եւ մոտեցել մեքենային, որպեսզի խոսի 31-ամյա վարորդ Քրիստոֆեր Քոլբըրնի հետ: «Այս խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 38 մեծ տուփ եւ 6 սեւ աղբի տոպրակ»,- հայտնել է Ինդիանայի ոստիկանությունը: «Արկղերը փաթաթված էին սեւ պլաստիկե թաղանթով: Արկղերի մեջ կար ընդհանուր առմամբ 1264 կնքված տոպրակ, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես 1,5 ֆունտ էր կշռում, եւ պարունակում էր կանաչ բուսական նյութ: Պարունակության դաշտային փորձարկումները ցույց տվեցին, որ այն մարիխուանա է»:

Իշխանությունները հայտնել են, որ իրենց գտածոյի «պահպանողական» արժեքը կազմում է 5,7 միլիոնից 8,5 միլիոն դոլար:

Քոլբըրնը տեղում ձերբակալվել է եւ նրան մարիխուանայի առեւտրի նախնական մեղադրանք է ներկայացվել։