ԱՄՆ սենատորները կրկին Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտում գործընկերության մասին օրինագիծ են ներկայացրել, որը անվտանգության ոլորտում օգնություն եւ ռազմավարական աջակցություն է նախատեսում: Օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է Ուկրաինային տարեկան մինչեւ 300 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում տրամադրել, «ներառյալ՝ Ուկրաինային մահացու զենք տրամադրելու իրավասությունը»: Բացի այդ, տարեկան լրացուցիչ 4 միլիոն դոլար կհատկացվի ուկրաինացի սպաների պատրաստման համար:

Բացի այդ, օրինագծի հեղինակներն ԱՄՆ-ին առաջարկում են առաջիկա հինգ տարիներին դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. Պետդեպարտամենտին կոչ են անում Ուկրաինայի հարցով աշխատանքային խումբ ստեղծել համապատասխան եվրոպական դաշնակիցների հետ. արագացնում է պաշտպանական արտադրանքի փոխանցումն Ուկրաինային եւ գործընկեր երկրներին նույնը անել խրածուսելու ռազմավարության կոչ է անում:

Փաստաթղթի հեղինակներից մեկը՝ սենատոր Քրիս Մյորֆին, նշել է, որ «Ուկրաինայի հետ անվտանգությանն աջակցության վերաբերյալ գործընկերության մասին» օրենքը օգնում է մեզ հարաբերություններն անհրաժեշտ հուն վերադարձնել՝  բազմամյա օգնություն թույլ տալով անվտանգության ոլորտում՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար, ինչպես նաեւ խրախուսելով առաջընթացն բարեփոխումների անկայուն ծրագրում»: