Բուլղարիայում բերման է ենթարկվել վեց զինծառայող, որոնք մեղադրվում են հօգուտ Ռուսաստանի լտեսության մեջ, հաղորդում է բուլղարական ազգային հեռուստատեսությունը:

Ըստ դատախազության ներկայացուցիչ Սիյկա Միլեւայի տեղեկությունների՝ այդ խմբի առաջնորդն է Բուլղարիայի ՊՆ ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան: Նա ստացել է ռազմական կրթություն Բուլղարիայում եւ արտերկրում, ինչպես նաեւ ավարտել է լրտեսության դպրոց Մոսկվայում:

Միլեւայի խոսքով՝ այդ «ռեզիդենտի» տիկինը, որն ունի ե՛ւ ռուսական, ե՛ւ բուլղարական քաղաքացիություն, մասնակցել է լրտեսական գործունեության մեջ, մասնավորապես, եղել է միջնորդ իր ամուսնու եւ ռուսական դասպանատան աշխատակցի միջեւ, ինչպես նաեւ փոխանցել է տեղեկատվություն եւ գումար: Նշվում է, որ կինը վայելում է Բուլղարիայում հավաստագրված ռուս դիվանագետների շրջանում վստահություն:

Դատախազության ներկայացուցիչը նաեւ պատմել է, որ «ռեզիդենտն» անցկացրել է հանդիպումներ իր «գործակալների ցանցի» հետ ռեստորաններում եւ այլ հանրային վայրերում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոֆիայում մի խումբ մարդիկ են բերման ենթարկվել Հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ կասկածանքով, հաղորդում է Gazeta-ն: