Ժաիր Բոլսոնարուի պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում Բրազիլիայում աճել է ազգային անվտանգության ոլորտում հանցագործությունների հետաքննությունների թիվը շուրջ չորս անգամ՝ ի տարբերություն երկու նախորդ նախագահների պաշտոնավարման նույն ժամկետում, գրում է Estado de S.Paulo բրազիլական պարբերականը:
Ազգային անվտանգության ոլորտում հետաքննությունների կտրուկ աճը Բրազիլիայի նախագահի քննադատների շրջանում առաջացրել է մտավախություններ, որ Բոլսոնարուն, հնարավոր է, օգտագործում է դաշնային անվտանգության ապարատն իր մրցակիցներին պարտության ենթարկելու համար, որոնցից մի քանիսը մեղադրել է նախագահին կորոնավիրուսի համավարակի նկատմամբ անհաջող արձագանքման մեջ:
2019-2020 թվականներին Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հարուցել է 77 այդպիսի հետաքննություն, հաղորդում է թերթը, մինչդեռ 2015 եւ 2016 թվականներին հարուցվել էր ընդամենը 20 հետաքննություն, երբ նախագահն էր Դիլմա Ռուսեֆը, հաղորդում է Reuters-ը:
Քննադատները, այդ թվում՝ Բոլսոնարուի կառավարության օրոք նախկին արդարադատության նախարար Սերջիո Մորոն, մեղադրել են նախագահին դաշնային իրավապաշտպան մարմինների գործունեությանը միջնորդելու մեջ սեփական ընտանիքը պաշտպանելու եւ քաղաքական մրցակիցներին վնասելու համար:
«Ես կցանկանայի, որ դաշնային ոստիկանությունը կատարեր իր աշխատանքը, որը կարեւոր է կոռուպցիայի, հանցախմբերի եւ թմրավաճառների դեմ պայքարի համար, եւ չմիջամտել քաղաքական հարցերում»,-պարբերականին ասել է դաշնային ոստիկանության հետախույզների ասոցիացիայի ղեկավար Էդվանդիր Փայվան:




























