ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երկրում պատվաստումների գործընթացի շուրջ ելույթի ժամանակ վրիպել է իր խոսքում՝ անվանելով երկրի փոխնախագահին «նախագահ Հարիս», հաղորդում է Fox News-ը:

«Երբ մենք նախագահ Հարիսի հետ... անցկացրել ենք վիրտուալ շրջայց Արիզոնայում պատվաստումների մասին վերջերս, բուժքույրերից մեկը պատվաստում էր մարդկանց եւ յուրաքանչյուր ներարկումը նման էր հույսի ներարկման»,-ասել է նա:

Ընդ որում՝ նա հայտարարել է, որ վարչախումբը կիրականացնի 100 մլն պատվաստման սահմանված նպատասկը նոր վարչախմբի աշխատանքի 58-րդ օրը:

Նախագահն իր խոսքում վրիպել է նաեւ ավելի վաղ, նշում է հեռուստաալիքը: Դեկտեմբերին նա սխալմամբ անվանել էր Հարիսին «ընտրված նախագահ», նույնն արել էր նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին ելույթի ժամանակ: