Արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել շվեյցարացի հաքերին համակարգիչները կոտրելու եւ անձնական տվյալները գողանալու մեջ, հաղորդում է Reuters-ը:
21-ամյա Թիլի Քոթմանի դեմ մեղադրանքը ներկայացվել է հինգշաբթի Սիեթլում երդվյալ ատենակալների կողմից:
Մեղադրանքները սկիզբ են առնում 2019 թվականից եւ ներառում են օգտահաշիվների գողություն, ինչպես նաեւ սկզբնական կոդի եւ ավելի քան 100 կազմակերպության՝ ներառյալ պետական հաստատությունները, սեփականությունը հանդիսացող տեղեկատվության հրապարակում:
Ինքը՝ Քոթմանը, նկարագրել է վերջին կողոպուտի եւ տեսախցիկներից տվյալների արտահոսքի դեպքը որպես զանգվածային դիտարկման վտանգը բացահայտելու մաս, սակայն դատախազն իր հայտարարության մեջ հերքել է այդ մոտիվները:




























