Ռուսաստանի քաղաքացի Եգոր Կրյուչկովն ինքն իրեն մեղավոր է ճանաչել դավադրության մեջ, որի նպատակն էր կոտրել Tesla-ի համակարգչային ցանցը, ասված է Նեւադա նահանգի դաշնային դատախազության հայտարարության մեջ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Ռուսաստանցին ժամանել էր ԱՄՆ Նեւադայում աշխատակից վարձելու համար Իլոն Մասկին պատկանող ընկերության համակարգչային ցանցում ծրագրային ապահովում տեղադրելու նպատակով:

Ընկերության աշխատակիցը, որի հետ փորձել է պայմանավորվել Կրյուչկովը, պատմել է նրա ծրագրի մասին ղեկավարությանը, որից հետո տեղեկացվել է նաեւ ՀԴԲ-ն:

Ռուսաստանցին բերման է ենթարկվել օգոստոսին Լոս Անջելեսում: Ի սկզբանե նա մեղադրվում էր համակարգչային հաակարգ ներխուժելու փորձի մեջ վնասակար ծրագրային ապահովում ներբեռնելու համար: Դատախազությունը չի նշում ընկերության անունը, սակայն Իլոն Մասկը նշել է, որ խոսքը վերաբերում է նրա Tesla-ին: Կիբերհարձակումը նախատեսվում էր գործարանի ցանցում, որտեղ արտադրվում են ավտոմեքենաներ: