ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որն այս շաբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ համարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան», կհանդիպի Ռուսաստանի առաջնորդի հետ «երբ գա ժամանակը», ուրբաթ հայտարարել են Սպիտակ տանը, հաղորդում է Reuters-ը:
«Նա չի պատրաստվում նահանջել: Նա կլինի շատ անկեղծ եւ շատ բաց այդ հարաբերություններում»,-լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պյերը:
«Նախագահը կհանդիպի Պուտինի հետ, երբ գա ժամանակը: Նախագահ Բայդենն ու նախագահ Պուտինը տարբեր հայացքներ ունեն իրենց երկրների նկատմամբ, սակայն այն հարցում, որում նրանք համակարծիք են, մենք պետք է շարունակենք փնտրել համատեղ աշխատանքի ուղիներ, որտեղ դա բխում է մեր փոխադարձ շահերից»,-ասել է Ժան Պյերը:





























