Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ինքնաթիռի աստիճանները բարձրանալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դժվարությունները, հաղորդում է  RT-ն:

Ավելի վաղ Սպիտակ տանը պարզաբանել են ուժգին քամու հետեւանքով միջադեպը:

«Զարմանալի է, որ դա Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ «ռուս հաքերները» չեն, այլ պարզապես քամին էր»,-ֆեյսբուքյան գրառում է կատարել Զախարովան:

Մարտի 19-ին ԱՄՆ առաջնորդը երկու անգամ սայթաքել է եւ ընկել ծնկի վրա, երբ փորձում էր արագ բարձրանալ ինքնաթիռի աստիճաններով նախքան թռիչքը դեպի Ջորջիա: