Բիլ Գեյթսը ցանկանում է իր ավանդն ունենալ՝ փորձելով նվազեցնել կլիմայի փոփոխության հետեւանքները: Նա գիրք է հրապարակել կլիմայի փոփոխությունների վերաբերյալ: Պարզվում է՝ նա նաեւ փոխում է կենսակերպը, որ նվազեցնի ածխաթու գազի արտանետումները, փոխանցում է CNBC-ը: 

Ուրբաթ Reddit-ում Գեյթսի՝ «Հարցրու ինձ ամեն ինչի մասին» վերջին հանդիպմանը օգտատերերից մեկը Microsoft-ի համահիմնադրին հարցրել է՝ ի՞նչ կարող են անել մարդիկ, որ կրճատեն ածխաթթու գազի արտանետումները: Ի թիվս ալոց, նա մարդկանց խորհուրդ է տվել ավելի քիչ սպառել:

Ի պատասխան մեկ այլ օգտատեր հարցրել է՝ ինքն ի՞նչ է անում, որ սպառումը կրճատի:

«Անձնական ճակատում ես ավելի շատ եմ անում: Ես էլեկտրամոբիլ եմ վարում: Տանն ունեմ արեւային մարտկոցներ: Ուտում եմ սինթետիկ միս (երբեմն): Գնում եմ կանաչ ավիացիոն վառելիք... Օգնում եմ ֆինանսավորել ոչ թանկարժեք տներում էլեկտրական ջերմային պոմպերը՝ փախարինելու համար բնական գազը»,- պատասխանել է Գեյթսը:

Բիլ Գեյթսը նոյեմբերին դարձել էր շատ պարբերականների վերնագրերի հերոսը այն բանից հետո, երբ կանխատեսել էր, որ կորոնավիրուսային համավարակից հետո կկրճատվեն բոլոր գործնական ուղեւորությունների ավելի քան կեսը: Նա ավելի ուշ հայտնել էր, թե դա ինչպես կարող է արտահայտվել սեփական ժամանակացույցի վրա:

«Ես հիմա շատ ավելի քիչ եմ նախատեսում թռչել, երբ համավարակը ցույց տվեց, որ մենք կարող են յոլա գնալ ավելի փոքր քանակով ուղեւորություններով»,- գրել էր նա:

Microsoft ընկերությունը մշակում է «Հրամաններ» հավելվածը, որը աշխատողներին թույլ է տալիս շփվել չաթում եւ հանդիպել տեսակապով: Չնայած անցյալ տարի Գեյթսը հեռացել էր Microsoft-ի տնօրենների խորհրդից, նա շարունակում է մնալ Microsoft-ում ներդրող եւ մինչեւ հիմա նայում է ընկերության մշակած արտադրանքները:

Գեյթսը նաեւ հիշատակել է ծրագրերի մասին, որոնց մասնակցում է, որ նպաստի շրջակա միջավայրի պաշտպանության ջանքերին:

«Ես ստեղծել եմ «Ճեղքման էներգիա» ծրագիրը, այդ թվում՝ վենչուրային հիմնադրամ, «Թոշակառուները եւ կատալիզատորները» ծրագիրը, որ օգնեմ կլիմայի հետ կապված հարցերին: Ինձ համար ինովացիան այն է, ինչը թույլ կտա առանց բացառության բոլորին ծառայություններ մատուցել»,- նշել է նա: