Փալմ Բիչ քաղաքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար ա Լագո ակումբը մասնակի փակվել է կորոնավիրուսի բռնկման պատճառով, հայտնում է The Guardian-ը:

Ակումբի փակման լուրը հաստատել են իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ, ներառյալ դրա անդամներից մեկը, ում ակումբը փակելու մասին իրազեկել են հեռախոսով, փոխանցում է Associated Press-ը:

Տեղեկացված մեկ այլ աղբյուր իր հերթին Reuters գործակալությանը հայտնել է, որ ակումբի մի քանի աշխատակիցներ կարանտինի են ուղարկվել, իսկ «ակումբի սեկցիան» կարճ ժամանակով է փակվել:

ԱՄՆ նախկին նախագահը Մար ա Լագո է տեղափոխվել՝ հունվարին Վաշինգտոնը լքելուց հետո եւ մի քանի շաբաթ է անցկացրել՝ գոլֆ խաղալով, ընկերների հետ ճաշելով, Հանրապետական կուսակցության առաջնորդների հետ հանդիպելով եւ ծրագրելով 2024 թվականին կրկին առաջադրվել: