Շատ լեհեր վախենում են կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի արտադրած պատվաստանյութով պատվաստվելուց, հայտարարել է Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար, պատվաստումների հարցերով կառավարության հանձնակատար Միխալ Դվորչիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին օրերին AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվելու համար գրանցվողների թիվը մի քանի տասնյակ տոկոսով նվազել է»,- Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Դվորչիկը՝ նշելով, որ աճում է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր չեն ներկայանում պատվաստման:

«Մենք ունենք պատվաստանյութի մի քանի հարյուր հազար չափաբաժին, որոնք չեն օգտագործվել, քանի որ պացիենտները չեն ներկայացել»,- հավելել է նա: