Ապրիլից Հունաստանի բնակիչներին անվճար կբաժանեն հավաքածուներ կորոնավիրուսն ինքնուրույն թեստավորելու համար, հաղորդում է DW-ը:

Սոցիալական ապահովագրության քարտ ունեցող յուրաքանչյուր մարդ կկարողանա դեղատանը ստանալ ամսական չորս թեստ, հայտնել են վարչապետի գրասենյակից:

Դրական արդյունքների մասին անհրաժեշտ կլինի տեղեկացնել իշխանություններին: Աթենքում կառավարությունից նշել են, որ Հունաստանը Եվրոպայի առաջին երկիրն է, որը դարձրել է թեստերն այդքան հասանելի եւ անվճար: