Եվրամիության անդամ պետությունների եւ դրանց կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը նշանակվել է մարտի 25-26-ին, կկայանա տեսակոնֆերանսի ռեժիմում կորոնավիրուսի աճող ցուցանիշների պատճառով, հաղորդում է DW-ը:

Դա 2020 թվականի կեսերից ԵՄ բարձր օղակների շրջանում անցկացվող առաջին հանդիպումն է, որը հարկավոր է անցկացնել այդ ձեւաչափով:

Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել առկա ձեւաչափով Բրյուսելում: Դրա օրակարգում են համավարակի դեմ պայքարն ու պատվաստումների արշավի արագացումը:

Բացի այդ, հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ապագան: