Մեքսիկական ազդեցիկ նարկոկարտելի նախկին ղեկավարներից մեկին մահացած են գտել այգու նստարանին: Նրա դիակը փաթաթված էր պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ խոսքն Էլ Չոլո մականունով Էնրիկե Սանչեսի մասին է՝ Հալիսկո կարտելի նախկին անդամի, ով 2017-ին լքել էր այն եւ իր բանդան ձեւավորել, հաղորդում է Mexico News Daily-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ դիակի վրա դանակներ էին եւ իսպաներեն «դավաճան Էլ Չոլո» գրությունը:

Դին պաշտոնապես չի նույնականացվել, սակայն այն հայտնաբերվել է այն բանից հետո, երբ համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որում երեւում է, թե ինչպես է ձեռնաշղթաներով թմրավաճառը կանգնած Հալիսկո կարտելի զինված անդամների առջեւ, ովքեր պնդում են, որ նա համագործակցել է ոստիկանության հետ:

«Այս տեսանյութը հաստատում է հանցավոր խմբի կողմից պետության ապակայունացմանն ուղղված կազմակերպված ռազմավարության առկայությունը,- ասել է գլխավոր դատախազ Խերարդո Օկտավիո Սոլիս Գոմեսը:- Ամեն ինչ վկայում է այն մասին, որ դա Էլ Չոլո մականունով Կառլոս Սանչեսն է»:

Ըստ Mexican News Daily-ի՝ Սանչեսը լքել էր Հալիսկո կարտելը եւ Nuevo Plaza անվամբ թմրանյութերի իր սեփական բանդան էր ձեւավորել:
Դրանցի հետո երկու ավազակախմբերը պատերազմ են մղում միմյանց միջեւ Գվադալախարայում եւ Կենտրոնական Մեքսիկայի այլ մասերում մետամֆետամինի վաճառքի նկատմամբ վերահսկման համար: