Վաշինգտոնը մերժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ օնլայն զրույցի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ցավով հաստատում ենք, որ ամերիկյան կողմը չի աջակցել նախագահ Բայդենի հետ այս տարի մարտի 19-ին կամ 22-ին տեսահամաժողովի ձեւաչափով զրույց անցկացնելու նախագահ Պուտինի առաջարկին, որի նպատակն էր քննարկել երկկողմ խնդիրները, ինչպես նաեւ ռազմավարական կայունության թեմաները:

Վաշինգտոնը ռուս-ամերիկյան հարաբերությունները փակուղուց հանելու եւս մեկ հնարավորություն է բաց թողել»,-ասվում է հաղորդագրության մեջ: