Մահացել է փաստաբան Հայկանուշ Դավթյանը։ Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։
«Հարգելի փաստաբաննե՛ր,
Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է փաստաբան Հայկանուշ Եղիշի Դավթյանը (արտոնագիր 340):
Փաստաբանների պալատն իր ցավակցությունն է հայտնում Հայկանուշ Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին:
Հայկանուշ Դավթյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 19:00-ից՝ ք․ Երեւան, Դավիթ Բեկ 140/6 հասցեում գտնվող «Հուսո ճրագ» սգո սրահում»,- նշվում է հաղորդագրության մեջ





























