Ամերիկյան ընկերությունները սկսել են արտոնություններ առաջարկել Covid-19-ի դեմ պատվաստվելու համար: Krispy Kreme փքաբլիթներից մինչեւ կանխիկ փող եւ նվերի քարտեր՝ հիմա հասանելի են այսպիսի առաջարկներ: Ամերիկայում պատվաստվելը մեծ նշանակություն ունի, որպեսզի երկրին օգնի վերադառնալ «բնականոն իկրավիճակի»:

Այնպիսի գործատուներ, ինչպես՝ Instacart-ը, Target-ը, Trader Joe’s-ը, Chobani-ն, Petco-ն, Darden Restaurants-ը, McDonald’s-ը եւ Dollar General-ը արդեն մտնում են ընկերությունների աճող ցուցակի մեջ, որոնք Covid-19-ի դեմ պատվաստվելու դեպքում աշխատողներին ազատ ժամանակ են տրամադրում եւ այլ բոնուսներ: The Kroger Co.-ն աշխատակիցներին 100 դոլար է վճարում եւ նույն չափով քարտ է տրամադրում՝ որպես հավելավճար Covid-ի դեմ պատվաստվելու համար: Publix-ը հայտարարել է, որ աշխատակիցներին պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց հետո կտա 125 դոլարի նվերի քարտ խանութում օգտագործելու համար:

Krispy Kreme Donuts-ն իր կողմից անվճար փքաբլիթ է առաջարկում Covid-ի դեմ պատվաստվելու մասին հաստատող փաստաթղթով ցանկացածին: