Արեւմուտքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ փոխադարձ շահերն առաջ տանելու համար, սակայն միաժամանակ պետք է մնա «սթափ դատող»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նա Ռուսաստանի հարցով հստակ ընդհանուր դիրքորոշման կոչ է արել: «Ի վերջո , կարծում եմ, որ մենք կարող ենք հույս ունենալ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ կլինեն, համենայն դեպս, կանխատեսելի եւ կայուն: Նույնիսկ պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, որպեսզի առաջ տանենք մեր շահերն ու դաշինքի շահերը, մենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք իր անմիտ եւ թշնամական գործողոթյունների համար»,-ասել է նա Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ: