Անգլիայի արեւմուտքում օդանավ է վթարի ենթարկվել, պատահարի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունները, հայտնել է Դեւոն եւ Քորնուոլ տարածքի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պաշտպանական շրջանակներում աղբյուրներին վկայակոչելով՝ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ վթարված օդանավը պատկանում էր երկրի ՌՕՈւ-ին, որի մակնիշն է Hawk T1: «Ներկայումս արտակարգ ծառայությունները Սենթ Մարտինս շրջանում են՝ Հեսթոն քաղաքից ոչ հեռու (Քորնուոլ, Անգլիայի արեւմուտք): Նրանք այնտեղ են ուղարկվել օդանավի ընկնելու մասին տեղեկությունը ստանալուց հետո: Մարդկանց հանձնարարված է խուսափել այդ շրջանում գտնվելուց: Մեր տրամադրության տակ մանրամասներ հայտնվելուն պես մենք դրանք կներկայացնենք»,- հայտնել են տեղական ոստիկանությունից:

Օդանավը, հավանաբար, պատկանում է ռազմածովային ավիացիայի 736-րդ էսկադրիլիային, որը տեղակայված է Culdrose ավիաբազայում:

Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել: