Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն տեղափոխվել է հիվանդանոց հազվադեպ ախտորոշման պատճառով, որի մասին նա գրել է սոցիալական ցանցի իր էջում, հաղորդում է Sputnik-Արմենիա-ն:
«Պետք է հայտնեմ, որ ինձ մոտ հաստատվել է վերտոբրո-բազիլյար համախտանիշ եւ վեստիբուլոպաթիա, ինչի հետեւանքով ես հետազոտվում եմ հիվանդանոցներից մեկում»,-գրել է Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը նաեւ գրել է, որ, չնայած ախտորոշմանը, նա շարունակում է աշխատել հեռավար ռեժիմում:
Վերտոբրո-բազիլյար համաշխանիշը քրոնիկական հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է գլխուղեղի ֆունկցիոնալության վատթարացում բազիլյար եւ ողնաշարային զարկերակներում արյան շրջանառության խանգարման հետեւանքով: Հիվանդությունն արագ է զարգանում, իսկ ախտանշաններն արտահայտվում են վաղ փուլերում:





























