ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հունիսի 17-ին բանաձեւ է ընդունել, որով արգելում է խտրականությունը սեռական կողմնորոշման հողի վրա:
Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցչի կողմից ներկայացված բանաձեւի օգտին կողմ են քվեարկել խորհրդի 47 անդամներից 23-ը: Եւս 19-ը քվեարկել են դեմ, երեքը` ձեռնպահ: Փաստաթղթին աջակցած երկրների շարքում են ԱՄՆ-ը, ԵՄ երկրներն ու Բրազիլիան: Բանաձեւին դեմ են արտահայտվել մահմեդական երկրները:
Բանաձեւը նախատեսում է հատուկ մարմնի ստեղծում, որը պետք է հետեւի սեռական փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը ողջ աշխարհում:
Նման փաստաթուղթ պատմության մեջ ընդունվել է առաջին անգամ, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:




























