Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում հավանություն տրվեց 2018 թ. մայիսի 28-ին Երևան քաղաքում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի վավերացումը էական նշանակություն կունենա հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար, այն թույլ կտա ընդլայնելու Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակն ու Հայաստանում ներդրումային ծրագրերում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ավելի ակտիվ մասնակցությունը։





























